Հեռախոսի ծրագրակազմի թարմացումը ձեր հեռախոսի միջոցով
Ուզու՞մ եք բարելավել ձեր հեռախոսի աշխատանքը և ստանալ ծրագրերի թարմացումներ ու նոր հոյակապ
գործառական հնարավորություններ: Թարմացրեք ծրագրակազմը պարբերաբար՝ ձեր հեռախոսը
առավելապես օգտագործելու համար: Դուք կարող եք նաև նախադրել ձեր հեռախոսը, որպեսզի այն
ինքնաբերաբար ստուգի թարմացումների առկայությունը:
Ուշադրություն.
Ծրագրերի թարմացումներ տեղադրելիս, քանի դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը վերագործարկված
չէ, Դուք սարքը չեք կարող օգտագործել՝ նույնիսկ արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով
զանգեր կատարելու համար:
Ծառայություններից օգտվելը կամ բովանդակություն ներլցնելը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ
տվյալների փոխանցման, ինչը կարող է հարուցել տվյալների հոսքի ծախսեր:
Թարմացումը սկսելուց առաջ միացրեք լիցքավորիչը կամ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար
չափով լիցքավորված է:
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
:
Հեռախոսի կառավարում
41
1 Ընտրել
Հեռախոս
>
Հեռ. թրմցմներ
:
2 Ցուցադրելու համար ծրագրակազմի ներկայիս տարբերակը և թարմացման մատչելիությունը
ստուգելու համար ընտրեք
Ընթ. ծրգկզ. տվյլներ
:
3 Ծրագրակազմի թարմացումը ներբեռնելու և տեղադրելու համար ընտրեք
Նրլցնլ հեռ. ծգկ.
: Հետևեք
ցուցադրված հրահանգներին:
4 Եթե տեղադրումը չեղարկվել է ներբեռնումից հետո ընտրեք
Տղդրլ ծգկզ. թրմ.
:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի քանի րոպե: Եթե տեղադրումը խնդիրներ է առաջացնում,
դիմեք ձեր ցանցային ծառայության մատակարարին:
Ծրագրակազմի թարմացումների ինքնաբերաբար ստուգում
Ընտրեք
ԾԿ ինքնթրմցում
և սահմանեք, որքան հաճախ ստուգել նոր ծրագրակազմից թարմացումների
առկայությունը:
Ձեր ցանցային ծառայության մատակարարը կարող է հեռախոսի ծրագրակազմի թարմացումներն անլար
ուղարկել անմիջապես ձեր հեռախոսին: Այս ցանցային ծառայության վերաբերյալ լրացուցիչ
տեղեկությունների համար դիմեք ձեր ցանցային ծառայության մատակարարին: