Մուտքի կոդերը
PIN կամ PIN2 կոդ
(4-8 թվանիշ)
Դրանք պաշտպանում են ձեր SIM քարտը չլիազորված օգտագործումից կամ
պահանջվում են որոշ յուրահատկություններին մուտք ստանալու համար:
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի PIN կոդը, երբ դուք
միացնում եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, կամ եթե դուք
մոռացել եք կոդերը, ապա դիմեք ձեր ծառայություններ մատուցողին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա պետք է հանեք
արգելափակումը PUK կամ PUK2 կոդի օգնությամբ:
PUK կամ PUK2 կոդ
(8 թվանիշ)
Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի արգելափակումը հանելու
համար:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, դիմեք Ձեր
ծառայություններ մատուցողին:
IMEI համար
(15 թվանիշ)
Այն օգտագործվում է ցանցում վավերական հեռախոսները նույնականացնելու
համար: Համարը կարող է նաև օգտագործվել, օրինակ, գողացած
հեռախոսները արգելափակելու համար:Ձեզ, հնարավոր է, անհրաժեշտ լինի
նաև համարը տրամադրել Nokia Care-ի ծառայություններին:
Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:
Արգելափակման կոդ
(անվտանգության կոդ)
(առնվազն 5 թվանիշ)
Այն օգնում է Ձեր հեռախոսը պաշտպանել չլիազորված օգտագործումից:
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի ձեր կողմից որոշված
արգելափակման կոդը: Կանխադրված արգելափակման կոդն է 12345-ը:
Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու` անվտանգ տեղում:
Եթե մոռանաք կոդը, և ձեր հեռախոսն արգելափակվի, անհրաժեշտ կլինի այն
ներկայացնել սպասարկման կետ: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել
լրացուցիչ վճարումներ, իսկ ձեր հեռախոսում առկա բոլոր անձնական
տվյալները կարող են վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care կամ ձեր
հեռախոսի վաճառքի գործակալին: