
Հեռախոսը կողպելը
Ցանկանու՞մ եք ձեր հեռախոսը պաշտպանել չթույլատրված օգտագործումից: Սահմանեք անվտանգության
կոդ և նախադրեք ձեր հեռախոսը, որպեսզի այն ինքնաբերաբար կողպվի, երբ այն չեք օգտագործում:
Անհատականացված անվտանգության կոդի նախադրում
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Անվտանգթն
>
Մուտքի կոդեր
>
Փխլ անվտ. կոդ
:
2 Մուտքագրել նախադրված անվտանգության կոդը` 12345:
3 Մուտքագրել նոր կոդ: Առնվազն 5 թիվ է պահանջվում: Կարելի է օգտագործել միայն թվեր:
Անվտանգության կոդը պահեք գաղտնի և հեռախոսից առանձին ապահով տեղում: Եթե մոռանաք
անվտանգության կոդը, և ձեր հեռախոսն արգելափակվի, անհրաժեշտ կլինի այն ներկայացնել
սպասարկման կետ: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել լրացուցիչ վճարումներ, իսկ ձեր
հեռախոսում առկա բոլոր անձնական տվյալները կարող են վերանալ: Լրացուցիչ տեղեկությունների
համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ կամ ձեր հեռախոսի վաճառքի գործակալին:
Անվտանգության ստեղնակողպեքի ակտիվացում
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Հեռախոս
>
Անվտնգթն ստղկղպք
>
Միացնել
:
Հեռախոսը կողպվում է, երբ կողպվում են ստեղներն ու էկրանը: Հեռախոսը բացելու համար հարկավոր է
անվտանգության կոդը: