
Մարտկոցի լիցքավորումը
Ձեր մարտկոցը մասամբ լիցքավորվել է գործարանում, բայց գուցե կարիք լինի վերալիցքավորել այն,
նախքան կկարողանաք միացնել հեռախոսն առաջին անգամ:
Եթե հեռախոսը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված է, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
8
Սկսում ենք

1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2 Լիցքավորիչը միացրեք հեռախոսին:
3 Երբ հեռախոսը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, լիցքավորիչը նախ անջատեք
հեռախոսից և ապա՝ պատի վարդակից:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ընթացքում
կարող եք օգտվել հեռախոսից: Լիցքավորման ընթացքում հեռախոսը կարող է տաքանալ:
Եթե մարտկոցն ամբողջովին լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև
լիցքավորման նշանը ցուցադրվի, կամ հնարավոր լինի կանչեր կատարել:
Եթե մարտկոցը երկար ժամանակ չի օգտագործվել, լիցքավորումը սկսելու համար գուցե հարկ լինի
միացնել լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել:
Ռադիո լսելու ընթացքում հեռախոսը լիցքավորելը կարող է ազդել ազդանշանի ընդունման որակի վրա: