
SIM քարտի և մարտկոցի տեղադրումը
Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար
(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ
մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:
Սկսում ենք
5

Այս հեռախոսը նախատեսված է BL-4U մարտկոցի հետ օգտագործվելու համար: Օգտագործեք միայն
Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
1 Տեղադրեք ձեր մատը հեռախոսի եզրում գտնվող ճեղքի մեջ և զգուշորեն բարձրացրեք և հեռացրեք
հետևի կափարիչը: Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք և հանեք մարտկոցը:
2 Սահեցրեք SIM քարտի ամրակը՝ բացելու համար և օգտագործեք ձեր մատի եղունգը՝ այն
բարձրացնելու համար:
3 Համոզվեք, որ SIM քարտի հպումային մակերևույթը ուղղված է դեպի ներքև և տեղադրեք քարտը
ամրակում: Սահեցրեք քարտի ամրակը՝ այն փակելու համար
6
Սկսում ենք

4 Հավասարեցրեք մարտկոցի և մարտկոցի հատվածամասի հպակները և մտցրեք մարտկոցը: Հետևի
կափարիչը տեղադրելու համար փականի ներքևի բռնիչները ուղղեք դեպի համապատասխան ճեղքերը
(1), ապա սեղմեք կափարիչը ներքև` մինչև այն հայտնվի իր տեղում (2):