
Nokia Ovi Player
Nokia Ovi Նվագարկչի միջոցով կարող եք նվագարկել և կազմակերպել ձեր երաժշտությունը, ներլցնել
երաժշտություն Ovi by Nokia-ից, պատճենել երգեր և երգացանկեր ձեր համատեղելի ԱՀ-ի և
համատեղելի Nokia հեռախոսների միջև, ինչպես նաև պատճենել ու գրանցել ձայնային CD-ներ:
Ձեր երաժշտական հավաքածուն կառավարելու համար, բացել Իմ Երաժշտություն ներդիրը: Կարող եք
Nokia Ovi Նվագարկչին միացնել մի քանի համատեղելի հեռախոսներ և դիտել ու նվագարկել այդ
հեռախոսներում պահված երաժշտությունը:
Ovi by Nokia-ում միլիոնավոր երգերի նմուշները լսելու և ներլցնելու համար բացել Ovi
Երաժշտություն ներդիրը: Երաժշտություն ներլցնելու համար ձեզ անհրաժեշտ է ստեղծել Nokia-ի հաշիվ:
Nokia-ի Ovi Երաժշտության ծառայությունների մատչելիությունը կարող է տարբերվել՝
տարածաշրջանից կախված: