
Nokia Suite-ի մասին
Nokia Suite համակարգչի ծրագրի օգնությամբ դուք կարող եք.
•
Ձեր հեռախոսի և համակարգչի միջև պատճենել բովանդակություն, ինչպիսիք են՝ երգերը,
լուսանկարները կամ ձեր սեփական տեսանյութերը, և մշտապես ձեր հետ պահել ձեր
գերադասելիքները: Թվային իրավունքների կառավարման (DRM) կողմից պաշտպանված
երաժշտական ֆայլերը կարող են պատճենման կամ նվագարկման սահմանափակումներ ունենալ:
•
Ձեր հեռախոսի ծրագրակազմը արդի վիճակում պահեք և նոր հնարավորություններ ձեռք բերեք
ծրագրակազմի թարմացումների միջոցով: Ձեր հեռախոսը թարմացնելուց առաջ, կարող եք նաև
կրկնօրինակել ձեր հեռախոսը և ծրագրերը:
•
Կրկնօրինակեք ձեր կարևոր տվյալները (օինակ՝ կոնտակտները կամ հաղորդագրությունները) ձեր
համակարգչում՝ ձեր հեռախոսը կորցնելու դեպքում դրանք հեշտությամբ վերականգնելու նպատակով:
•
Բացահայտեք զվարճալի կողմը և ձեր հեռախոսում ներլցրեք ծրագրեր, խաղեր և այլ զվարճանքներ:
Nokia Suite-ի մասին ավելին իմանալու համար, ինչպես նաև ստուգելու համար, թե որ օպերացիոն
համակարգի հետ է Nokia Suite-ը աշխատում, այցելեք www.nokia.com/support: